16/05/2021 14:30
Լուրջ հարց է բանակի գոյությունը, Արցախի ՊԲ-ն «բրախած» վիճակում է. Փորձագետ
Նոյեմբերի 9-ից հետո Հայաստանի Զինված ուժերը պետք է վերականագնվեր, ինչը չարվեց, «Չավարտվող պարտություն. Nikovid-18. աշխտորոշում և բուժում» բաց քննարկման ժամանակ ընդգծեց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:
«Մեր սպառազինությունը չենք վերականգնում անհրաժեշտ արագությամբ: Լուրջ հարց է բանակի գոյությունը, Արցախի ՊԲ հարցը, որը, կներեք, «բրախած» վիճակում է», - նշեց փորձագետը:
Նա ընդգծեց, որ իշխանությունը շարունակում է քանդել անվտանգության համակարգը: