16/05/2021 20:46
Հուսանք ադրբեջանցիները կլքեն Սև լճի տարածքը և դա չի լինի Տիգրանաշենի ինքնիշխանության հաշվին. Զոհրաբյան
Քիչ առաջ 5-օրյա բանակցությունները ադրբեջանցիների հետ ավարտվեցին։ Ինչպես ինձ փոխանցեցին Սյունիքից՝ բանակցությունների արդյունքը մեզ համար դրական է և վաղը ադրբեջանական զինուժը պիտի որ լքի Սեւ լճի տարածքը։ Այդ մասին ֆեյսբուքի իր էջում գրել է պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Հուսանք, որ երբ գա վաղը ադրբեջանական զինուժը իրապես կլքի Սև լճի տարածքը և ամենակարեւորը՝ դա չի լինի Հայաստանի մեկ այլ տարածքի ինքնիշխանության հաշվին։ Օրինակ՝ Տիգրանաշենի (Քյարքի)», - նշել է նա։