17/05/2021 11:31
Microsoft-ում անընդունելի են համարել, որ Բիլ Գեյթսը ստորադասի հետ հարաբերություններ է ունեցել
Microsoft-ի տնօրենների խորհուրդը 2020 թվականին որոշում է կայացրել, համաձայն որի Բիլ Գեյթսը պետք է լքի խորհուրդը կորպորացիայի աշխատակցուհու հետ հարաբերությունների պատճառով, ինչը համարել է անթույլատրելի, հայտնում է Wall Street Journal-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին:
Գեյթսը հեռացել է Microsoft-ի խորհրդից 2020 թվականի մարտին, գլխավոր տնօրեն վերընտրվելուց երեք ամիս անց:
Աղբյուրները նշում են, որ 2019 թվականին կորպորացիան աշխատակցուհուց նամակ ստանալուց հետո դիմել է իրավաբանական գրասենյակ՝ ուսումնասիրելու Գեյթսի հարաբերությունները: Աշխատակցուհին պնդում էր, որ ինքը և Գեյթսը մի քանի տարի սեռական կապեր են ունեցել:
«Microsoft-ը 2019-ի երկրորդ կեսին տեղեկություն է ստացել այն մասին, որ Բիլ Գեյթսը 2000 թ.-ին փորձել է մտերմիկ հարաբերություններ սկսել ընկերության աշխատակցուհու հետ: Խորհրդի հանձնաժողովը վերանայել է տեղեկատվությունը, երրորդ կողմի իրավաբանական գրասենյակի հետ, որն օգնում էր մանրակրկիտ հետաքննություն անցկացնել», - ասել է Microsoft-ի ներկայացուցիչը:
Քննության ընթացքում խորհրդի որոշ անդամներ որոշել են, որ Գեյթսն այլևս չպետք է լինի իր հիմնադրած ընկերության ղեկավարը: Ըստ հրատարակության, խորհրդի անդամները անհանգստացած էին, որ Գեյթսի հարաբերությունները կնոջ հետ անթույլատրելի են, և նրանք չէին ցանկանում, որ տնօրեն լինի նման իրավիճակում ներքաշված անձը: