17/05/2021 12:20
Հայաստանում գործում են Ադրբեջանի տեղեկատվական պայքարի գործակալներ, նրանց անուն-ազգանունները նույնիսկ կարելի է նշել. Վարչապետի պաշտոնակատար (Տեսանյութ)
Ռազմաքաղաքական իրադրությունը մայիսի 12-ից հետո համարում եմ անփոփոխ, այսինքն՝ ռազմաքաղաքական առումով մեծ փոփոխություններ տեղի չեն ունեցել, որոշ խմբեր դուր են եկել, բայց դրանից իրադրությունը չի փոխվել, Անվտանգության խորհրդի այսօրվա նիստում հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Ինչ է սա նշանակում՝ մենք պետք է շարունակենք գործարկել ՀԱՊԿ մեխանիզմները ու պետք է շարունակենք աշխատել հայ-ռուսական դաշնակցային մեխանիզմների գործարկման ուղղությամբ», - ասել է Փաշինյանը։
Նա ընդգծել է՝ Հայաստանի դիրքորոշումը հստակ է՝ ադրբեջանցի զինծառայողները պետք է լքեն ՀՀ տարածքը։
ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ասել է, թե, չնայած իր կոչերին, որ ստեղծված իրավիճակը չդարձնել ներքաղաքական շահարկումների առարկա, այնուամենայնիվ, կան ուժեր, որոնք թիկունքում պրոադրբեջանական գործունեություն են ծավալում։
«Հիմա ինձ համար ակնհայտ է, որ Հայաստանում գործում են Ադրբեջանի տեղեկատվական պայքարի գործակալներ, նրանց անուն-ազգանունները նույնիսկ կարելի է նշել ու այդ մարդիկ 2020 թվականին Ադրբեջանի նախագահին հրավիրում էին հարձակվել Հայաստանի վրա, այդ մարդիկ ցույց էին տալիս այն տեղանքները, որտեղից կարելի է ներխուժել ՀՀ տարածք ու այդ մարդիկ հիմա հանրության շրջանում տարածում են Ադրբեջանի քարոզչական թեզեր ու հուշում են, թե ինչպիսի բանակցային դիրքորոշումներ որդեգրի Ադրբեջանը, որպեսզի դրանք առավել նպաստավոր լինեն իրենց քաղաքական պայքարի համար», - ասել է Փաշինյանը։
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:15
Այսօր, 10:17