17/05/2021 13:51
Ռուսաստանը և Հայաստանը մշտական կապի մեջ են, մշտական կապի մեջ ենք նաև Բաքվի հետ. Պեսկով
Հայաստանին ռուսական ռազմական օգնության թեման բազմիցս քննարկվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շփումների ընթացքում, այս մասին հայտարարել է ռուսական պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Լրագրողների հետ զրույցի ընթացքում Կրեմլի ներկայացուցչին հարցրել են, թե Պուտինը նամակ ստացե՞լ է Փաշինյանից, որտեղ ՀՀ կառավարության ղեկավարը Ռուսաստանից, ի թիվս այլ բաների, ռազմական օգնություն է խնդրում:
«Ես ձեզ հաստակ չեմ կարող ասել, բայց այդ բոլոր հարցերը, իհարկե, բազմիցս քննարկվել են երկկողմ շփումների ընթացքում», - պատասխանել է Պեսկովը:
«Գիտեք, որ ռուսական և հայկական կողմերը մշտական կապի մեջ են, մենք նաև մշտական կապի մեջ ենք Բաքվի հետ: Նախագահը հավատարիմ աջակից է՝ առանց այլընտրանքային եռակողմ համաձայնագրերի իրագործմանը, և այժմ եռանդուն ջանքեր են գործադրվում լարվածությունը թուլացնելու և սահմանին իրավիճակը շտկելու ուղղությամբ», - հավելել է նա: