17/05/2021 18:27
Աշդոդում Գազայի հատվածից հրթիռն ընկել է տան վրա, կան տուժածներ
Գազայի հատվածից իսրայելական Աշդոդի ուղղությամբ արձակված հրթիռն ընկել է տան վրա, մի քանի մարդ թեթև վնասվածքներ է ստացել, լրագրողներին հայտնել է Իսրայելի ոստիկանության ներկայացուցիչ Միկի Ռոզենֆելդը:
«Հրթիռներն արձակվել են Աշդոդ և Բեէր Շեվա քաղաքների ուղղությամբ: Հրթիռը հարվածել է Աշդոդ քաղաքում գտնվող շենքին: Մի քանի մարդ թեթև վնասվածքներ է ստացել և օգնություն ստացել դեպքի վայրում», - ասել է ոստիկանության ներկայացուցիչը: