17/05/2021 16:19
Հնդկաստանում «Տաուկտաե» ցիկլոնի հետևանքով 8 մարդ է մահացել
«Տաուկտաե» ցիկլոնի պատճառով, որը հարվածել է Հնդկաստանի արևմտյան ափերին, ութ մարդ է մահացել, ավելի քան 150 հազարը՝ տարհանվել են:
Ցիկլոնը, որն ուժեղացել է վաղ առավոտյանч վերածվելով «ծայրաստիճան ուժգին ցիկլոնային փոթորկի», ներկայումս գտնվում է Մումբայից 160 կիլոմետր հարավ-հարավ-արևմուտք:
Մումբայի օդանավակայանը հայտարարել է, որ դադարեցնելու է բոլոր գործողությունները մինչև առնվազն 16.00-ն (Երևանի ժամանակով 15.30):