17/05/2021 16:01
Պաղեստինը կդիմի ՄԱԿ-ին իսրայելական ավիահարվածների կապակցությամբ
Պաղեստինը մտադիր է երկուշաբթի դիմել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային՝ պահանջելով ընդունել բանաձև իսրայելական ագրեսիան դադարեցնելու համար, հայտարարել է Պաղեստինի վարչապետ Մոհամադ Շտայեն:
«Այսօր մենք դիմելու ենք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային, որպեսզի այն բանաձև ընդունի իսրայելական ագրեսիային վերջ տալու համար», - ասել է վարչապետը:
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ձախողել է իսրայելական հարձակումների դատապարտումը և դրանց անմիջապես դադարեցումը», - ասել է Շտայեն:
Նա ընդգծել է, որ հարձակումները դատապարտելու մասին հայտարարությունները բավարար չեն, «Իսրայելի դեմ անհրաժեշտ են պատժիչ միջոցառումներ»: