17/05/2021 11:41
Դավիթ Գալստյանն (Պատրոն Դավո) ազատ է արձակվել
Վերաքննիչ դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սերգեյ Մարաբյանի, որոշում է կայացրել բավարարել պաշտպանական կողմի բողոքն ու ազատ արձակել զենքի առքուվաճառքով զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին, Aysor.am-ին հայտնեց Գալստյանի փաստաբան Արմեն Հարությունյանը։
Հիշեցնենք՝ փետրվարի 2-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, բավարարել էր Դավիթ Գալստյանին` «Պատրոն Դավո» կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ միջնորդությունը։
Ըստ ԱԱԾ-ի՝ Դավիթ Գալստյանն առանձնապես խոշոր չափերով գումարներ է հափշտակել ՊՆ-ից։
Դավիթ Գալստյանը հայտարարություն էր տարածել՝ ընդգծելով, որ «կա՛մ նախաքննական մարմինը չի ցուցաբերել բավարար պրոֆեսիոնալիզմ, կա՛մ փորձում է ստեղծել պատրանք, որ ԶՈՒ-երին մատակարարվել է 70-ականների զինամթերք»։