17/05/2021 17:44
Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատարը Սերգեյ Շոյգուի հետ քննարկել է տարածաշրջանում տիրող իրավիճակը
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսային բանակցությունների ընթացքում քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, հայտնում են ՌԴ ՊՆ-ից:
«Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր, իրավիճակը տարածաշրջանում և Լեռնային Ղարաբաղի այն տարածքներում, որտեղ ռուսական խաղաղապահ զորախումբը ծառայություն է իրականացնում», - ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ: