17/05/2021 11:43
Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթանում է սահմանների հստակեցման գործընթացը. բանակցությունները շարունակվում են. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ղազախստանի նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթանում է սահմանների հստակեցման գործընթաց:
«Ադրբեջանի նախագահն ասել է, որ ընթացքի մեջ է սահմանի հստակեցման գործընթացը, հայկական կողմը ոչ ադեկվատ է արձագանքում այս գործընթացին: Այս խնդրի վերաբերյալ Հայաստանի դիմումը ՀԱՊԿ-ին ոչ այլ ինչ է, քան հիմնախնդիրը միջազգայնացնելու փորձ, և դա միանգամայն անհիմն է. սահմանին բախումներ չեն եղել, իրավիճակը կայուն է, բանակցությունները շարունակվում են», - РИА Новости-ին հայտնել են Ալիևի մամուլի ծառայությունից: