17/05/2021 18:48
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 9328 դեպք
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 9328 դեպք: Այս մասին հայտնում է COVID-19-ի դեմ պայքարի գործառնական շտաբը:
Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից ի վեր երկրում հաստատվել է կորոնավիրուսի 4 949 573 դեպք:
Մեկ օրում մահացել է 340 մարդ, ընդհանուր՝ 116 211 բուժառու: Մեկ օրում հիվանդանոցից դուրս է գրվել 7181 մարդ, ընդհանուր առմամբ՝ 4 563 254 բուժառու: