18/05/2021 11:01
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 212 դեպք, մահացել է 17 մարդ
Հայաստանում մայիսի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 221 139 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 212-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 209 222 (+323) մարդ, այս պահին բուժվում է 6507 (-128) մարդ:
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 5410 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 4346 (+13), իսկ այլ պատճառներով՝ 1064 (+4):
Վերջին մեկ օրում մահացել է 17 մարդ: