18/05/2021 07:29
Բայդենի խորհրդականը Ալիևին ասել է, որ ՀՀ սահմանին ռազմական տեղաշարժերը համարում է սադրիչ և անպատասխանատու
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայ-ադրբեջանական սահմանին ռազմական տեղաշարժերն անպատասխանատու և սադրիչ է համարել:
Ըստ Սպիտակ տան հաղորդագրության, Սալիվանը սադրիչ ու անպատասխանատու է որակել սահմանի երկայնքով զինվորականների տեղաշարժը, որտեղ սահմանազատում չի եղել:
Բացի այդ, Սալիվանն ընդգծել է, որ երկու երկրներն էլ պետք է անցկացնեն սահմանազատման պաշտոնական բանակցություններ:
Սալիվանը հայտնել է տարածաշրջանում հաշտեցման հասնելու ուղղությամբ աշխատելու Միացյալ Նահանգների ցանկության մասին` օգտագործելով այդ երկկողմ շփումները, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի կարգավիճակը: