18/05/2021 12:53
ԵՄ-ն կիբերհարձակումների համար երկարաձգել է պատժամիջոցները Ռուսաստանի ու ևս երկու երկրի նկատմամբ
Եվրամիության խորհուրդը երկարաձգել է պատժամիջոցները, որոնք ներառում են, այդ թվում՝ «կիբերսանկցիաներ» Ռուսաստանի, Չինաստանի, Հյուսիսային Կորեայի կողմից Եվրամիության և նրա առանձին անդամ երկրների դեմ: Այս մասին ասվում է ԵՄ խորհրդի կայքում երկուշաբթի հրապարակված պաշտոնական հայտարարության մեջ:
«Այսօր Խորհուրդը որոշում է կայացրել ԵՄ-ին կամ նրա անդամ երկրներին սպառնացող կիբերհարձակումների դեմ (կազմակերպիչների՝ խմբ.) սահմանափակող միջոցառումների համալիրը ևս մեկ տարի` մինչև 2022 թվականի մայիսի 18-ը, երկարաձգելու վերաբերյալ», - ասվում է հաղորդագրության մեջ:
Այս միջոցառումների շարքը ԵՄ-ին թույլ է տալիս նպատակային պատժամիջոցներ կիրառել կիբերհարձակումների մեջ ներգրավված անհատների և կազմակերպությունների նկատմամբ: Բացի այդ, սահմանափակումներ կարող են դրվել ի պատասխան երրորդ պետությունների կամ միջազգային կազմակերպությունների դեմ կիբերհարձակումներին, եթե այդպիսի միջոցներն անհրաժեշտ համարվեն ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության նպատակներին հասնելու համար: