18/05/2021 16:25
Էրդողանի հայտարարություններից հետո Թուրքիայի դեսպանը կանչվել է Ավստրիայի ԱԳՆ
Թուրքիայի դեսպանը թուրք ղեկավար Էրդողանի հայտարարություններից հետո կանչվել է Ավստրայի ԱԳՆ:
Այս մասին РИА Новости-ն տեղեկացել է Ավստրիայի արտաքին գործերի նախարարությունից:
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ անիծում է Ավստրիայի կառավարությանն այն բանից հետո, երբ Ավստրիայի դաշնային գերատեսչությունների շենքերի վրա բարձրացվել են Իսրայելի դրոշները:
«Նախագահ Էրդողանի այս անհեթեթ հայտարարություններից հետո առավոտյան Թուրքիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ հստակ փոխանցելու Ավստրիայի դիրքորոշումը», - հայտնել են նախարարությունից:
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ իր վարչակազմի շենքի վրա որպես համերաշխություն բարձրացվել է Իսրայելի դրոշը: