18/05/2021 13:29
Չինաստանի ԱԳՆ. Պուտինը և Սի Ցզինպինը մասնակցելու են միջուկային ծրագրի բացմանը
Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունինը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը չորեքշաբթի՝ մայիսի 19-ին, վիդեոկոնֆերանսով կմասնակցեն նոր միջուկային նախագծի կառուցման մեկնարկի արարողությանը:
«Մայիսի 19-ին Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, Պեկինից ստացված տեսակապի միջոցով, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ միասին, կմասնակցի ռուս-չինական միջուկային էներգիայի նախագծի գործարկման արարողությանը», - մեջբերում է նրան РИА Новости-ն:
Ծրագրի մանրամասների և անվանման վերաբերյալ տեղեկատվություն չի տրամադրվել: