18/05/2021 16:35
Հայկ Հեքիմյանն արդեն 19 օր կալանքի տակ է և Աստված գիտի, թե այս տեմպերով դեռ ինչքան կմնա. Փաստաբան
Փաստաբան Բենիկ Գալստյանը 2021թ. ապրիլի 30-ին բողոքարկել է Հայկ Հեքիմյանի կալանավորման որոշումը։
«Հայկն այն տղան է, ում հարվածել էր միլիցեն (ոստիկանը չէ) ապրիլի 22-ին ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ, էն միլիցեն, ով հիմա տուժող է, իսկ Հայկը մեղադրյալ՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հոդվածով։
Հիշյալ դատական գործի նյութերը 13 օրում՝ մայիսի 13-ին հազիվ հասան ՀՀ վերաքննիչ դատարան և վերաքննիչ բողոքը մակագրվեց դատավոր Տիգրան Սահակյանին։
Մայիսի 13-ից մինչ օրս բողոքը չի քննարկվել և դեռ պարզ չէ, թե երբ է քննարկվելու, նույնիսկ չեն բարեհաճել ինձ հետ կապնվել։
Եվ դա այն պայմաններում, երբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 2-րդ մասը հստակ սահմանում է՝ կալանավորելու օրինականությունը և հիմնավորվածությունը դատարանը ստուգում է նյութերը ստանալու օրվանից 3 օրվա ընթացքում։
Այս ամենի արդյունքում Հայկն արդեն 19 օր կալանքի տակ է և Աստված գիտի, թե այս տեմպերով դեռ ինչքան կմնա», - գրել է փաստաբանը։