18/05/2021 11:25
«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել ու ԱԱԾ է տարվել Գագիկ Բեգլարյանը
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 17-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ազգային անվտանգության ծառայությանն է հանձնվել 57-ամյա Գագիկ Բ.-ն, որը 2020 թ. մարտի 23-ից ոստիկանության ՔՈԳՎ կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ (Յուրացնելը կամ վատնելը) և 308-րդ (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) հոդվածների մեղադրանքով, հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Նրա նկատմամբ խափանման միջոցը է ընտրվել կալանքը։
Նշենք, որ խոսքը Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի մասին է։