18/05/2021 17:46
ՀՀ-ում Չինաստանի դեսպանատան 100-ից ավելի աշխատակից պատվաստվել է «Կորոնավակ» պատվաստանյութով
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պոլիկլինիկայի բուժանձնակազմն այսօր «Կորոնավակ» պատվաստանյութով պատվաստել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատան 100-ից ավելի աշխատակցի, հայտնում են բժշկական կենտրոնից:
COVID-19-ի դեմ պատվաստումները շարունակվում են հանրապետության ամբողջ տարածքում, առաջնային օղակում` անկախ կցագրման փաստից, շաբաթվա բոլոր օրերին, Հայաստանի և մեր երկրում ապրող օտարերկրյա քաղաքացիների համար: