18/05/2021 14:05
ԱՀԿ ղեկավարը գնահատել է COVID-19 պատվաստանյութն այլ երկրներին հատկացնելու վերաբերյալ ԱՄՆ որոշումը
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրայեսը ողջունել է ԱՄՆ վարչակազմի որոշումը, համաձայն որի՝ կորոնավիրուսի պատվաստանյութերի ընդհանուր 80 միլիոն չափաբաժին կուղարկվի կարիքավոր երկրներ:
«Ես ողջունում եմ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Միացյալ Նահանգների պարտավորությունը՝ 80 միլիոն չափաբաժին COVID-19 պատվաստանյութեր նվիրել կարիքավոր երկրներին: Մենք խորապես գնահատում ենք ձեր նվիրվածությունը համաշխարհային առողջությանը», - գրել է նա Twitter- ում:
Ըստ նրա՝ համերաշխությունը մարդկային կյանքերը փրկելու միակ միջոցն է: