19/05/2021 15:18
ՀԱՊԿ-ում ուշադրությամբ և անհանգստությամբ հետևում են Սյունիքի մարզում տիրող իրավիճակի զարգացմանը. Զաս
ՀԱՊԿ-ն ուշադիր հետևում է Հայաստանի Սյունիքի մարզում իրավիճակի զարգացմանը: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ Դուշանբեում ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստից հետո, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«ՀԱՊԿ-ը մտահոգությամբ է հետևում Հայաստանի Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում իրավիճակի զարգացմանը», - ասել է նա:
«Նշում ենք, որ 2020 թ. նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնագրերի իրագործումն այլընտրանք չունի», - ասել է Զասն` ընդգծելով, որ ՀԱՊԿ-ն աջակցում է հայկական և ադրբեջանական կողմերի բանակցություններին Ռուսաստանի միջնորդությամբ:
Նա նշել է, որ իրավիճակի բարելավմանը նպաստել է ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայումը ղարաբաղյան հակամարտության գոտում:
«Մենք այնտեղ տեսնում ենք երկարաժամկետ խաղաղություն հաստատելու հեռանկար: Այլևս չեն կրակում: Բայց իրավիճակը դեռ լարված է», - ասել է Զասը: