19/05/2021 12:57
Զգուշացեք Հայաստանի հետ Ադրբեջանի սահմանին մոտ գտնվող ճանապարհներից. ԱՄՆ Պետդեպը խորհուրդ է տալիս չճամփորդել դեպի Հայաստան և Լեռնային Ղարաբաղ
ԱՄՆ Պետքարտուղարությունը խորհուրդ է տալիս չճամփորդել դեպի Հայաստան և Լեռնային Ղարաբաղ:
Ըստ Պետքարտուղարության կայքի՝ նախազգուշացումը բարձրացվել է ամենաբարձր՝ 4-րդ (կարմիր) մակարդակի:
Որպես պատճառ նշվում է կորոնավիրուսը և սահմանային լարվածությունը:
«Մի ճանապարհորդեք Հայաստան COVID-19-ի պատճառով: Որոշ տարածքներում ավելացել է ռիսկը: Զգուշացեք Հայաստանի հետ Ադրբեջանի սահմանին մոտ գտնվող ճանապարհներից: Տեղյակ եղեք, որ ճանապարհի որոշ հատվածներ կարող են հատել միջազգային սահմանները առանց նախազգուշացման: Ճանապարհները կարող են վերահսկվել անցակետերով կամ փակվել ճանապարհորդների համար՝ առանց նախազգուշացման», - ասված է հայտարարության մեջ: