19/05/2021 11:00
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 229 դեպք, մահացել է 14 մարդ
Հայաստանում մայիսի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 221 368 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 229-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 209 508 (+286) մարդ, այս պահին բուժվում է 6436 (-71) մարդ:
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 5424 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 4357 (+11), իսկ այլ պատճառներով՝ 1067 (+3):
Վերջին մեկ օրում մահացել է 14 մարդ: