19/05/2021 18:52
Եղիսաբեթ 2-րդի թոռնուհին սպասում է իր առաջնեկին
Եղիսաբեթ Երկրորդ թագուհու թոռնուհի՝ Յորքի արքայադուստր Բեատրիսը, և նրա ամուսինը ՝ Էդոարդո Մափելլի-Մոցցին, սպասում են իրենց առաջնեկին: Լուրը հայտնվել է թագավորական ընտանիքի Instagram-ում:
«Արքայադուստր Բեատրիսը և պարոն Էդոարդո Մապելլի-Մոցցին ուրախ են տեղեկացնել, որ իրենք սպասում են իրենց առաջնեկին, որը լույս աշխարհ կգա այս աշնանը: Լուրը փոխանցվել է թագուհուն, և երկու ընտանիքներն էլ շատ ուրախ են», - ասվում է հաղորդագրության մեջ: