19/05/2021 11:18
ԱՄՆ-ը մեկնաբանել է Էրդողանի «հակասեմական հայտարարությունները»
ԱՄՆ-ը դատապարտում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «հակասեմական հայտարարությունները»: Այս մասին հայտարարել է Պեքարտուղարության ներկայացուցիչ Նեդ Փրայսը:
«ԱՄՆ-ը խստորեն դատապարտում է նախագահ Էրդողանի վերջին հակասեմական մեկնաբանությունը հրեա ժողովրդի վերաբերյալ, մենք այդ մեկնաբանությունները զզվելի ենք համարում», - մեջբերում է նրա խոսքերը РИА Новости-ն:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը կոչ է անում նախագահ Էրդողանին և Թուրքիայի մյուս ղեկավարներին «զերծ մնալ այն տարաձայնությունները հրահրելուց, որոնք կարող են կատալիզացնել հետագա բռնությունները»:
«Մենք Թուրքիային կոչ ենք անում միանալ Միացյալ Նահանգներին՝ հակամարտության դադարեցման ուղղությամբ», - հավելել է Փրայսը:
Նա չի մանրամասնել, թե Էրդողանի կոնկրետ որ հայտարարության մասին է խոսքը: