19/05/2021 19:00
Մահացել է Մալվինային մարմնավորած դերասանուհի Տատյանա Պրոցենկոն
«Բուրատինոյի արկածները» ֆիլմում Մալվինային մարմնավորած ռուս դերասանուհի Տատյանա Պրոցենկոն մահացել է 54 տարեկանում:
Այս մասին РИА Новости-ին հայտնել է նրա ամուսինը՝ Ալեքսեյ Վոյտյուկը:
«Այո, ճիշտ է, նա մահացավ... Դա երկար պատմություն է, նա ուռուցքի դեմ պայքարում էր գրեթե երեք տարի: Մենք պայքարեցինք, բայց հիվանդությունը հաղթեց», - ասել է նա:
Նա ավելացրել է, որ հրաժեշտի օրը և վայրը կհայտարարվեն ավելի ուշ: