19/05/2021 09:44
Ռուսաստանը կարող է միջնորդ դառնալ Հայաստանի և Ադրբեջանի սահմանի դեմարկացիայի քննարկման ժամանակ. Լավրով
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է միջնորդ դառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի դեմարկացիայի շուրջ հարցերի քննարկման ժամանակ:
«Մենք, մեր հերթին, մանրամասն տեղեկացրել ենք մեր ընկերներին այն ջանքերի մասին, որոնք Ռուսաստանի Դաշնությունն իրականացնում է պետության միջազգային իրավական գրանցման բացակայության պատճառով ծագած միջադեպը լուծելու համար», - տաջիկ գործընկերոջ հետ մամուլի ասուլիսում ասել է Լավրովը:
«Կողմերի (Հայաստան և Ադրբեջան) միջև նախնական համաձայնությամբ Ռուսաստանի Դաշնությունն առաջարկել է աջակցել դելիմտացիայի, դեմարկացիայի մեկնարկին ու իրականացմանը՝ հանդես գալով այդ նպատակով հայ-ադրբեջանական համատեղ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ, որին Ռուսաստանը կարող էր մասնակցել որպես խորհրդատու, միջնորդ, եթե ցանկանում եք», - ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը: