19/05/2021 12:41
Ղարաբաղում խաղաղապահները շարունակում են «թեժ գծի» հեռախոսահամարով օգնության դիմումնեի ընդունումը
Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի (ՌԽԶ) մարդասիրական արձագանքման կենտրոնում Քաղաքացիների ընդունելության կետը շարունակում է աշխատանքը: Այն նաև ունի անհետ կորած զինվորականների, մարդասիրական օգնության ցուցաբերման և այլ խնդիրների մասին տեղեկատվության հավաքագրման «թեժ գիծ»:
Ընդհանուր առմամբ, ավելի քան 3600 մարդ է օգնության համար դիմել ընդունման կետ: Թեժ գծի միջոցով ստացվել է ավելի քան 800 զանգ:
Անձամբ կամ հեռախոով զանգեր ստացող հերթապահ սպաները պետք է հստակեցնեն խնդրի բնույթը, հարազատներից պարզեն զինծառայողի հավանական կորելու տարածքը, գրանցեն նրանց կապի տվյալները: Բոլոր հարցումները մուտքագրվում են տվյալների բազա և փոխանցվում որոնման համատեղ խմբերին:
Հետագայում անետ կորածների որոնման աշխատանքներն իրականացնում են ՌԽԶ զինծառայողները` համագործակցելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ: