19/05/2021 18:27
«Միջանցքային» տրամաբանությամբ հարց ՀՀ-ն չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու. Նիկոլ Փաշինյան
Մենք հետևողականորեն աշխատելու ենք տարածաշրջանի կոմունիկացիաների բացման ուղղությամբ, 2022-2024թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծի վերաբերյալ քննարկմանն անդրադառնալով սահմանիյին իրավիճակին՝ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նա ավելարեց՝ զգում է, որ հանրային դիսկուրսում փորձ է արվում սա նույնականացնել «միջանցքների» մասին խոսակցության հետ:
««Միջանցքային» տրամաբանությամբ հարց Հայաստանի Հանրապետությունը չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու», - ընդգծեց Փաշինյանը:
ՀՀ սահմանային իրադրության մասով նա նշեց, որ տվյալ դեպքում դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին խոսակցությունները տեղին չեն.
«Կրկին ուզում եմ ընդգծել, որ Հայաստանը դիվանագիտական ջանքերը շարունակում է՝ հարցը լուծելու համար: Իհարկե, սա չի նշանակում, որ մեր Զինված ուժերն անգործության են մատնված, Զինված ուժերն էլ իրենց հերթին իրականացնում են մարտավարական բնույթի գործողություններ: Բայց մեր առաջնահերթությունը և խնդիրն է՝ թույլ չտալ, որ իրավիճակը որևէ ձևով դուրս գա վերահսկողությունից»: