20/05/2021 20:37
Հայաստանը պետք է ճանաչի Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս. Ալիև
Բաքուն պատրաստ է առևտրային հարաբերություններ սկսել Երևանի հետ, բայց դրա համար Ադրբեջանը և Հայաստանը պետք է ճանաչեն միմյանց սահմանները: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Մենք պատրաստ ենք Հարավային Կովկասի երկրների միջև, այդ թվում` Հայաստանի, ազատ առևտրի: Բայց դա պահանջում է Ադրբեջանի և Հայաստանի սահմանների փոխադարձ ճանաչում: Մեր կողմից մենք պատրաստ ենք ճանաչել Հայաստանի սահմանները: Բայց Հայաստանը նույնպես պետք է ճանաչի Ադրբեջանի սահմանները՝ ներառյալ ճանաչելով Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս: Այնպես որ, մենք սպասում ենք հայկական կողմից գործողությունների», - ասել է Ալիևը «Հարավային Կովկաս. Տարածաշրջանային զարգացման և համագործակցության հեռանկարներ» թեմայով խորհրդաժողովում:
Ըստ նրա՝ 30 հազար հայ ապրում են Ղարաբաղի տարածքներում, որոնք ներկայումս ռուս խաղաղապահների վերահսկողության տակ են:
«Մենք նրանց համարում ենք Ադրբեջանի քաղաքացիներ», - նշել է Ալիևը։