20/05/2021 19:03
Հայաստանի հետ հակամարտության ավարտն Ադրբեջանի համար հասանելի է դարձնում ամերիկյան սպառազինությունը. Ալիև
Բաքուն ակնկալում է հասանելիություն ստանալ ամերիկյան սպառազինությանը, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
«Մենք ցանկանում ենք հասանելիություն ստանալ ամերիկյան զենքին: Նախկինում մենք նման հնարավորություն չէինք ունեցել Հայաստանի հետ հակամարտության պատճառով: Բայց հիմա, հակամարտության ավարտից հետո, մենք ակնկալում ենք, որ կկարողանանք դա անել», - ասել է Ալիևը «Հարավային Կովկաս. Տարածաշրջանային զարգացման և համագործակցության հեռանկարներ» թեմայով խորհրդաժողովում: