20/05/2021 20:46
Լուրերի համաձայն՝ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. Հայկ Մամիջանյան
Կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները երթով շարժվեցին Արտաքին գործերի նախարարություն:
Ակցիայի ժամանակ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը հայտարարեց՝ ըստ շրջանառվող լուրերի, ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:
«Նա իրավունք չունի հրաժարական տալու, պետք է դուրս գա ու մեզ բացատրի՝ ինչ գաղտնի պայմանավորվածություն է և ի՞նչ նախարար է, որ տեղյալ չէ բանակցություններից», - նշեց նա: