20/05/2021 15:15
Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը համապատասխանում է Հարավային Կովկասի բոլոր պետությունների շահերին. Միշուստին
Լեռնային Ղարաբաղում զինադադարի մասին եռակողմ համաձայնագիրը նոր հնարավորություններ է ընձեռել Անդրկովկասի տարածաշրջանի զարգացման համար: Այդ մասին Մոսկվայում ադրբեջանցի գործընկեր Ալի Ասադովի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը:
«Տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը համապատասխանում է Հարավային Կովկասի բոլոր պետությունների շահերին», - Միշուստինի խոսքը մեջբերում է ТАСС-ը:
Ավելի վաղ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստվում է նոր փաստաթուղթ ստորագրել Ռուսաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ եռակողմ բանակցությունների արդյունքներից հետո: