20/05/2021 09:59
Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանում և Ղարաբաղում տիրող իրավիճակը
Ռուսաստանի և Հայաստանի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Վաղարշակ Հարությունյանը նախօրեի երեկոյան հեռախոսով բանակցություններ են վարել, քննարկվել է իրավիճակը տարածաշրջանում, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«Զրույցի ընթացքում քննարկվել է իրավիճակը տարածաշրջանում և Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից առաջադրանքների կատարման շրջաններում, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր», - ասվում է հաղորդագրության մեջ: