20/05/2021 17:41
Հնարավոր ստորագրվելիք փաստաթղթի վերաբերյալ ԱԳՆ-ն տեղեկություն չունի. Փոխնախարար
Առաջիկայում հնարավոր ստորագրվելիք փաստաթղթի վերաբերյալ ՀՀ ԱԳՆ-ն տեղեկություն չունի, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը:
«Փաստաթղթից ես գաղափար չունեմ, որևէ տեղեկություն չունենք, Արտգործնախարարությունը չունի», - նշեց փոխնախարարը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Միքայել Մինասյանը հրապարակել էր նոր փաստաթղթից մի հատված, որը պատրաստվում են ստորագրել ՀՀ վարչապետը, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները: Ըստ Մինասյանի հրապարակած փաստաթղթի՝ «Տավուշի մարզի 5 գյուղ և Արարատի մարզի մեկ գյուղն Ադրբեջանին հանձնելը Նիկոլը քննարկման առարկա է դարձրել»:
Այսօր կառավարության նիստին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եթե Ադրբեջանը պայմանավորվածություններն իրագործի, թուղթը ստորագրելու է: