20/05/2021 11:13
Իրադրությունը շարունակում է մնալ լարված. մոտավորապես 500-600 ադրբեջանցի գտնվում է ՀՀ տարածքում. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Կառավարության այսօրվա նիստին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոսեց հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ:
«Օպերատիվ իրադրությունը փոփոխություն չի կրել, իրադրությունը շարունակում է մնալ լարված, դեռևս բավական թվով ադրբեջանցի զինվորականներ գտնվում են ՀՀ տարածքում, մոտավորապես 500-600 հոգի», - ասաց նա:
Փաշինյանը նշեց, որ մեր զինված ուժերի գործողությունների տրամաբանությունը հետևյալն է՝ մարտավարական գործողություններով սահմանափակել ադրբեջանցիների գործողությունների պոտենցիալը:
«Քաղաքական առումով մեր խնդիրը հետևյալն է՝ թույլ չտալ, որ իրավիճակը դուրս գա վերահսկողությունից, մասիքմալն անել պատերազմական կամ ռազմական բախման որևէ սցենար բավացառելու համար, հասնել նրան, որ ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները լքեն ՀՀ տարածքը», - ասաց նա:
Վարչապետի պաշտոնակատարն ասաց, թե ահռելի դիվանագիտական աշխատանք է արվել ու արվում:
Փաշինյանի խոսքով՝ այս պահի դրությամբ դիվանագիտական պայքարը համարում է արդյունավետ, ըստ նրա՝ ոչ միայն ԱԳՆ է դիվանագիտական աշխատանք տանում այդ ուղղությամբ, այլև՝ ՊՆ-ն, փոխվարչապետները:
«Համարում եմ հաջողված, որովհետև մեր միջազգային գործընկերների ու ՀՀ դիրքորոշումները նույնն են, այն է՝ Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչները պետք է լքեն ՀՀ տարածքը, սա մի փաստ է, որն աշխատանքային մակարդակում արձանագրված է», - ասաց Փաշինյանը: