20/05/2021 15:45
Լեհական մարդատար օդանավը հարձակման ենթարկվելու մասին ազդանշան է ուղարկել
Լեհաստանի ռազմաօդային ուժերի Boeing 737-86X մարդատար օդանավի անձնակազմը հարձակման ենթարկվելու մասին ազդանշան է ուղարկելն: Այս տեղեկատվությունը հրապարակել է OpenSky Alerts մոնիտորինգի աղբյուրը:
Նշվում է, որ օդանավի օդաչուն դիսպետչերին ուղարկել է 7500 հատուկ ծածկագիր, ինչը նշանակում է, որ «օդանավը հարձակման է ենթարկվել»:
Պորտալի կայքում տեղադրված ինտերակտիվ քարտեզի հիման վրա ինքնաթիռը թռչել է Լեհաստանի տարածքով՝ Չեխիայի հետ սահմանից ոչ հեռու:
Դեպքի այլ մանրամասներ հայտնի չեն: Հնարավոր է, որ ազդանշանը վարժանքի մաս է կազմում։