20/05/2021 13:47
Խաղաղապահները Ստեփանակերտում 3.5 տոննա մարդասիրական օգնություն են փոխանցել փախստականներին, բազմազավակ ընտանիքներին և ներքին տեղահանվածներին
Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի մարդասիրական արձագանքման կենտրոնի զինծառայողները հումանիտար ակցիա են անցկացրել Ստեփանակերտում:
Ակցիայի ընթացքում ռուս խաղաղապահները Ռուսաստանի հասարակական կազմակերպությունների և բարեգործական հիմնադրամների կողմից տրամադրված մարդասիրական օգնությունը փոխանցել են բազմազավակ ընտանիքներին, փախստականներին և ներքին տեղահանված անձանց:
Ընդհանուր առմամբ, համաձայն քաղաքի վարչակազմի հայտարարության՝ ռուս խաղաղապահներն ավելի քան 3,5 տոննա մարդասիրական օգնություն են փոխանցել կարիքավորներին: Պատերազմից տուժած Լեռնային Ղարաբաղի շրջաններից և ներկայումս Ստեփանակերտում բնակվող մարդիկ հնարավորություն են ստացել ձեռք բերել առաջին անհրաժեշտության իրեր:
Ընդհանուր առմամբ՝ բարեգործական կազմակերպությունների միջոցով, ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի բնակիչներին են փոխանցել ավելի քան 155 տոննա հումանիտար պարագաներ՝ ներառյալ մասնագիտացված բժշկական սարքավորումներ և առողջապահական հաստատությունների առաջնային ախտորոշիչ պարագաներ: