20/05/2021 15:52
Արմեն Սարգսյանը տեղեկացված չէ, թե Նիկոլ Փաշինյանն ինչ փաստաթուղթ է ստորագրելու
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տեղեկացված չէ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրվելիք փաստաթղթի մասին։
«Նախագահը փաստաթղթին առնչվող գործընթացների մեջ ներգրավված չի եղել և չէ, հետևաբար, բացարձակապես տեղեկացված չէ այդ փաստաթղթի մանրամասների և դրան վերաբերող քննարկումների մասին», - հայտնել են ՀՀ նախագահի աշխատակազմից։
Նախագահականից հայտնել են՝ Արմեն Սարգսյանը համարում է, որ նման գործընթացները պետք է լինեն առավելագույնս հրապարակային և բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավմամբ։
Հիշեցնենք՝ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հրապարակել էր նոր փաստաթղթից մի հատված, որը պատրաստվում են ստորագրել ՀՀ վարչապետը, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները։
Այսօր կառավարության նիստիին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Եթե Ադրբեջանը պայմանավորվածություններն իրագործի, թուղթը ստորագրելու է։