20/05/2021 19:35
Շոյգուն ՀՀ ՊՆ ղեկավարի հետ կրկին քննարկել է Ղարաբաղում տիրող իրավիճակը
Ռուսաստանի ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում կրկին քննարկել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, հայտնում են ՌԴ ՊՆ-ից:
«Քննարկվել են երկկողմ համագործակցության արդիական հարցեր, իրավիճակը տարածաշրջանում և Լեռնային Ղարաբաղի տարածքներում, որտեղ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի կողմից առաջադրանքներ են կատարվում», - ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ նման խոսակցություն տեղի է ունեցել մայիսի 19-ի երեկոյան, պաշտպանության գերատեսչությունների ղեկավարները խոսել են նաև մայիսի 17-ին: