20/05/2021 18:33
ՊՆ-ն հայտարարում էր, որ փակել է ադրբեջանցիների սնուցման մուտքերը. ՀՀ տարածքում ո՞նց դարձան 500. Մարուքյան
ԱԺ-ում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց, եթե ՊՆ-ն փակել էր ադրբեջանցիների սնուցման մուտքերը, Հայաստանի տարածք ներթափանցածների թիվն ինչպե՞ս է հասել 500-ի:
«Եթե 250 հոգի էին, ՊՆ-ն հայտարարում էր, որ փակել է նրանց սնուցման մուտքերը, ո՞նց դարձան 500: Այդ թիվը ո՞նց ա բազմապատկվում: ՀՀ տարածք է մտել 500 հոգի, և մենք մինչ օրս փորձում ենք բանակցություններով նրանց հանել, ինչը ճիշտ է: Իշխանության քայլերը, այդ մասով, մինչև այսօր ճիշտ են, բայց հիմա այս պրոցեսի արդյունքում ծնված թուղթը ճիշտ չէ: Դրանից տեղյակ չենք մենք, ժողովուրդը: Ժողովրդին ասվել է՝ թիկունքում բան չենք պայմանավորվելու: Հիմա ժողովրդի թիկունքում բան կա պայմանավորված», - նշեց պատգամավորը: