20/05/2021 19:23
ԵՄ-ն երրորդ պայմանագիրը է կնքել Pfizer-ի հետ՝ 1,8 միլիարդ չափաբաժին պատվաստանյութ մատակարարելու համար
Եվրահանձնաժողովը Pfizer-BioNTech-ի հետ հերթական պայմանագիրն է ստորագրել կորոնավիրուսի պատվաստանյութի 1,8 միլիարդ չափաբաժնի մատակարարման վերաբերյալ:
Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի կայքում զետեղված հայտարարության մեջ:
«Այսօր Եվրահանձնաժողովը BioNTech և Pfizer դեղագործական ընկերությունների հետ կնքել է երրորդ պայմանագիրը 2021 թվականի վերջից մինչև 2023 թվականը ԵՄ բոլոր անդամ պետությունների անունից լրացուցիչ 1,8 միլիարդ չափաբաժնի մատակարարման համար», - ասվում է հաղորդագրության մեջ: