20/05/2021 12:15
Արցախում կորոնավիրուսի 2 նոր դեպք կա
Մայիսի 19-ին կատարվել է 54 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 30 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 7386 քաղաքացու հետազոտություն, որից 856-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2740 դեպք: Կատարվել է 24 838 թեստավորում: