20/05/2021 19:53
Լայնամասշտաբ ռազմական գործողությունների վտանգ չկա. Տիգրան Աբրահամյան (Տեսանյութ)
Լայնամասշտաբ ռազմական գործողությունների վտանգ չկա, կարծում է «Հենակետ» կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:
«Դա առաջին հերթին պայմանավորված է ոչ թե Հայաստանի մոտեցումներով կամ անվերջ թվացող զիջումներով, այլ, առաջին հերթին, Ռուսաստանի դերակատարմամբ, նաև Իրանի՝ որպես տարածաշրջանային պետություն», - կառավարության մոտ բողոքի ակցիայի ժամանակ լրագրողներին ասաց փորձագետը:
Նրա խոսքով՝ լայնամասշտաբ ռազմական գործողությունները և դրա հետևանքով ՀՀ տարածշրջանային ամբողջականության խախտումներն այս պահին հակասում են նաև այդ երկրների շահերին: Ըստ փորձագետի՝ այս փուլում ՀՀ-ում և Արցախում լայնամասշտաբ ռազմական գործողությունների վտանգը ՌԴ-ի կողմից ամեն գնով կանխվելու է:
Աբրահամյանը նաև ընդգծեց, որ սադրանքներն ուղղորդվում են նաև Ռուսաստանի ու Իրանի դեմ.
«Չպետք է թույլ տալ, որ Հայաստանը դառնա տարբեր բևեռների, ռեգիոնալ տարբեր պետություններ բախման կիզակետ: Բոլոր նման իրավիճակներում այսպիսի երկրի դեպքում պարտված դուրս գալը երաշխավորված է»:
Կենտրոնի ղեկավարը նշեց՝ ցանկացած ճանապարհով պետք է հասնել այս իշխանության հեռացմանը: