21/05/2021 11:01
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 140 դեպք, մահացել է 10 մարդ
Հայաստանում մայիսի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 221 699 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 140-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 210 464 (+484) մարդ, այս պահին բուժվում է 5792 (-354) մարդ:
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 5443 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 4371 (+7), իսկ այլ պատճառներով՝ 1072 (+3):
Վերջին մեկ օրում մահացել է 10 մարդ: