21/05/2021 17:32
Բայդենը խոստացել է մարդասիրական օգնություն տրամադրել Գազայի հատվածին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կաշխատեն ՄԱԿ-ի և այլ կազմակերպությունների հետ Գազայի հատվածին հրատապ մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար:
«Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ ՄԱԿ-ի և այլ միջազգային դերակատարների հետ համագործակցությանը՝ Գազայի հատվածի բնակիչներին հրատապ մարդասիրական օգնություն և միջազգային աջակցություն ցուցաբերելու համար», - ТАСС-ը մեջբերում է Բայդենի խոսքերը:
Նա նշել է, որ այդ ջանքերի իրականացումը տեղի կունենա Պաղեստինի իշխանությունների հետ սերտ համաձայնեցմամբ՝ «միաժամանակ թույլ չտալով ՀԱՄԱՍ-ին վերականգնել ռազմական զինանոցը»: