21/05/2021 09:44
«Հրապարակ». Արա Այվազյանը հրաժարական է տալիս
«Հրապարակ» թերթը գրում է. «Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը մայիսի 19-ից մասնակցում էր Դուշանբեում տեղի ունեցող ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին։ Նա Դուշանբեում է տեղեկացել նոր փաստաթղթի գոյության մասին և այնտեղից հետևել է Հայաստանում ծավալվող իրադարձություններին։ Երեկ նրա տեղակալ Ավետ Ադոնցը Գորիսում հատուկ շեշտեց, որ ԱԳՆ-ն տեղյակ չի եղել այդ փաստաթղթից՝ իրենք մամուլից են տեղեկացել։
Մենք տեղեկացանք, որ ԱԳՆ-ում շատ լարված իրավիճակ է՝ բոլորը վրդովված են Նիկոլ Փաշինյանի պահվածքից։ Եվ նախարարն ու փոխնախարարները մտածում են հրաժարական տալու մասին։ Ավելին՝ մեր աղբյուրն ասաց, որ Այվազյանը Դուշանբեում հրաժեշտ է տվել իր պաշտոնակիցներին՝ ասելով, որ Երևան հասնելուն պես հրաժարականի դիմում է գրելու։
Մենք տեղեկացանք նաև, որ իշխանությունը փորձում է կանխել դա, և կառավարության երեկվա նիստում Նիկոլ Փաշինյանի ռևերանսները, թե ԱԳ նախարարը դիվանագիտական լուրջ աշխատանք է տանում, և ինքը գոհ է այդ աշխատանքից, հրաժարականը կանխելուն էր ուղղված»։