21/05/2021 09:48
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը միայնակ է բանակցել՝ առանց դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների
«Հրապարակ» թերթը գրում է. «Սկանդալային փաստաթղթի շուրջ բանակցություններին արտգործնախարարությունը՝ ի դեմս նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի, չի մասնակցել։ Նախօրեին մեր լրագրողին հայտնել է ԱԳ նախարարության լրատվականը՝ հավելելով, որ այդ գործընթացին ուժայիններն են մասնակցել։ Իսկ ինչո՞ւ ուժայինները։ «Խոսքը ուժային դիրքերի մասին է»։
Տեղեկություններ կան, որ Նիկոլ Փաշինյանը միայնակ է բանակցել՝ առանց դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների մասնակցության։ Գաղտնի է պահել նաև թիմից՝ բացառությամբ կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի։
Հիշեցնենք, որ այդ փաստաթղթով, ըստ լուրերի, Տավուշի 5-6 գյուղ և Արարատի մարզի Տիգրանաշեն՝ Քյարքի գյուղն է պատրաստվում տալ Ադրբեջանին, ինչպես նաև մի շարք կարևորագույն բարձունքներ»։