21/05/2021 12:45
Ենթադրվող ստորագրվելիք փաստաթղթով Հայաստանից Ադրբեջանին որևէ տարածք չի զիջվելու. Ռուբեն Ռուբինյան
Կարող եմ վստահեցնել, որ ՀՀ տարածքից ենթադրվող ստորագրվելիք փաստաթղթով որևէ տարածք չի զիջվելու, խորհրդարանում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց իմքայլական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։
«Բանավոր որևէ քննարկում որևէ տարածքի հանձնման կամ փոխանակման վերաբերյալ չի եղել», - ասաց Ռուբինյանը։
Հարցին, թե փաստաթղթի ստորագրման ժամկետներ կա՞ն, Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց.
«Դա կախված է մեր պայմանի ընդունումից կամ չընդունումից»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սուրբ Աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանը հրապարակել էր նոր փաստաթղթից մի հատված, որը պատրաստվում են ստորագրել ՀՀ վարչապետը, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները: Ըստ Մինասյանի հրապարակած փաստաթղթի՝ «Տավուշի մարզի 5 գյուղ և Արարատի մարզի մեկ գյուղն Ադրբեջանին հանձնելը Նիկոլը քննարկման առարկա է դարձրել»:
Երեկ կառավարության նիստին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ եթե Ադրբեջանը պայմանավորվածություններն իրագործի, ինքը փաստաթուղթը ստորագրելու է: